ՀԱՊԿ-ը պատրաստվում է աշնանը Ղըղըզստանում և Տաջիկստանում ռազմական վարժանքներ անցկացնել

Աֆղանստանում սրվող իրավիճակի ֆոնին՝ ՀԱՊԿ-ը պատրաստվում է այս աշնանը Ղըղըզստանում և Տաջիկստանում ռազմական վարժանքներ իրականացնել, «Ինտերֆաքս»-ին ասել է ռազմական կառույցի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։

Վերջինիս խոսքով, վարժանքներին կմասնակցեն հազարավոր զինծառայողներ՝ մշակելու համարժեք գործողություններ ապօրինի զինված խմբավորումների ներթփանցմանը ՀԱՊԿ անդամ պետության տարածք։

Ռազմական դաշինքի անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի առաջնորդը, օրեր առաջ արտահերթ նիստ էին անցկացրել Աֆղանստանի հարցով և պայմանավորվել համաձայնեցնել դիրքորոշումներն, ու սեպտեմբերին միասնական հայտարարություն տարածել՝ արտգործնախարարությունների մակարդակով։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button