Կապան-Գորիս միջպետական ավտոճանապարհը բաց է, հայտնում է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:
Ազգային անվտանգության ծառայությունն էլ հավելում է. «Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։
Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար»։
az24saat.org