Ամերիկյան ՀՕՊ-ը ոչնչացրել է Քաբուլի օդակայանի ուղղությամբ արձակված հրթիռները

Ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են Քաբուլի օդակայանի ուղղությամբ արձակված մի քանի հրթիռներ: Տուժածների մասին տեղեկություններ չկան:

Առայժմ հայտնի չէ, թե ովքեր են արձակել այդ հրթիռները: Օգոստոսի 26-ի ահաբեկչական գրոհից հետո, որի համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» կառույցը և որի հետևանքով սպանվել են մոտ 170 աֆղանստանցի բնակիչներ և 13 ամերիկացի զինծառայողներ, Միացյալ Նահանգների անօդաչուները երկու հարված են հասցրել «Իսլամական պետության» հետ կապված զինյալների հենակետերին:

Այսօրվա դրությամբ Քաբուլի օդակայանից ինքնաթիռներով տարհանվել է ավելի քան 117 հազար օտարերկրացի և վտանգված աֆղանստանցի:

Թալիբներն ավելի քան երկու շաբաթ առաջ են գրավել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը: Միացյալ Նահանգները պետք է մինչև օգոստոսի 31-ն ավարտի ռազմական առաքելությունն Աֆղանստանի տարածքում:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button