Ամերիկացի վերջին զինծառայողը լքեց Աֆղանստանը․ ԱՄՆ-ն ավարտեց տարհանումը

Ամերիկացի վերջին զինծառայողը լքեց Աֆղանստանը, և տարհանման գործողությունն ավարտված է, Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հրամանատար գեներալ Քենեթ ՄըքՔենզին:

Աֆղանստանը լքած ԱՄՆ-ի վերջին ռազմական ինքնաթիռի մեջ են եղել Քաբուլում ամերիկյան զորքերի հրամանատար Քրիս Դոնահյուն և Աֆղանստանում ԱՄՆ դեսպան Ռոսս Վիլսոնը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել ամերիկացի զինվորականներին՝ 17 օրում ավելի քան 120 հազար մարդու տարհանման աննախադեպ գործողությունն իրականացնելու համար:

«Թալիբան»-ը, հիշեցնենք, զգուշացրել էր, որ օտարերկրյա զինվորականների և դիվանագետների դուրսբերումն Աֆղանստանից պետք է ավարտվի մինչև օգոստոսի 31-ը:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button