Վաշինգտոնը կապի մեջ է «Թալիբանի» հետ, սպսում է տրված խոստումների կատարմանը․ Բլինքեն

Վաշինգտոնը կապի մեջ է Աֆղանստանում վերահսկողություն հաստատած «Թալիբան» շարժման հետ, և հետևում է, որ նրանց տված խոստումներն իրականություն դառնան, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը։

Էնթոնի Բլինքենը առաջին հերթին կարևորել է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը, հիշեցնելով, որ ծայրահեղական խմբավորումը խոստացել էր երկրից դուրս գալու հնարավորություն տալ բոլոր ցանկացողներին։

«Մենք զբաղվում ենք Աֆղանստանից մարդկանց տարհանման հարցով, և անցած մի քանի ժամվա ընթացքում ուղիղ տեքստով կրկնել ենք, որ սպասում ենք տրված խոստումների կատարմանը»,- Քաթարում հայտարարել է Բլինքենը, հավելելով՝ թալիբները վերահաստատել են, որ հանձնառուն են իրագործել այդ պարտավորությունը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button