Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների ղեկավարները, որոնք աջակցում էին Բաքվին ղարաբաղյան երկրորդ պատերազմում, հաջորդ շաբաթ կայցելեն Ադրբեջան:
Հուլիսի 27-ին Բաքվում երեք երկրների Ազգային ժողովների ղեկավարներն առաջին անգամ եռակողմ հանդիպում կանցկացնեն, որի ավարտին կստորագրվի Բաքվի հռչակագիր: Առայժմ փաստաթղթի բովանդակությունն ու մանրամասները չեն հաղորդվում:
Թուրքական մեջլիսի ղեկավար Մուստաֆա Շենթոփը նաև կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարարի հետ, կայցելի Շուշի: