Ադրբեջանից Հայաստան է վերադառնում երկու հայ գերի

Ադրբեջանից Հայաստան է վերադառնում երկու հայ գերի, տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել է նրանցից մեկի՝ Արթուր Տոռոզյանի ընտանիքի ներկայացուցիչը։

Վարորդ Արթուր Տոռոզյանը և զինծառայող Արթուր Նալբանդյանը կորել էին հուլիսին՝ Սյունիքում՝ Սև լճի տարածքում։ Մինչ օրս պաշտոնական գերատեսչությունները որևէ տեղեկություն չէին հայտնել նրանց կարգավիճակի կամ գտնվելու վայրի մասին։

Պատերազմից հետո հայրենիք է վերադարձել 104 գերի։ Վերջին երկու խմբի վերադարձը տեղի էր ունեցել Բաքվին ականապատման որոշ դաշտերի քարտեզների տրամադրումից հետո։

Պաշտպանության նախարարությունը հուլիսի 14-ին հայտնել էր, որ լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Սկսվել էին որոնողական աշխատանքները, որոնք այդ պահի դրությամբ արդյունք չէին տվել:

Ռազմական գերատեսչությունը նշել էր նաև, որ նրանք եղել են առանց զենքի։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button