Արցախում սեպտեմբերի 7-ին կատարվել է 71 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք։
Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր, 3 հիվանդի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր, թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021-ի ընթացքում կատարվել է 11 հազար 912 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության1078 դեպք։