Վենետիկում շարունակվում է 78-րդ Միջազգային կինոփառատոնը։
Նախօրեին դրա շրջանակներում կայացել է ուկրաինացի ռեժիսոր Վալենտին Վասյանովիչի՝ Դոնբասում ծավալված ռազմական գործողությունների մասին պատմող «Արտացոլում» կինոնկարի պրեմյերան։
Ֆիմի գլխավոր հերոսը ուկրաինացի ռազմական բժիշկ է, որը մարտական գործողությունների ընթացքում գերեվարվում է հակառակորդի կողմից, հետագայում ազատ արձակվում և, վերադառնալով Կիև, փորձում նոր լիցք հաղորդել իր ընտանիքի անդամների հետ հարաբերություններին։
Վասյանովիչի ֆիլմը, 20 այլ կինոնկարների հետ միասին, ընդգրկված է Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում։
Փառատոնի հաղթողների անունները կհրապարակվեն սեպտեմբերի 11-ին։