Երեկ ժամը 22-ի սահմաններում, Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում հրազենային վիրավորումից մահացել է պահեստազորի սերժանտ 43-ամյա Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:
Նախնական տվյալներով` դեպքը տեղի է ունեցել մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով, հաղորդում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն:
Նախարարությունը զորակցություն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: