Հայաստանի վարչապետն ու Տաջիկստանի նախագահը կարևորել են տնտեսական ոլորտում կապերի ընդլայնումը

Աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀԱՊԿ հավաքական խորհրդի նիստից առաջ հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։

Ըստ վարչապետի գրասենյակի՝ Փաշինյանն ու Ռահմոնը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում գործակցության հարցեր։

Նրանք կարևորել են տնտեսական ոլորտում կապերի ընդլայնումը և այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը, ինչը կնպաստի Հայաստանի և Տաջիկստանի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ ուղղությամբ առկա է մեծ ներուժ։

Հայաստանի և Տաջիկստանի ղեկավարները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ հավաքական խորհրդի նիստի օրակարգի, ՀԱՊԿ տարածաշրջանում անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների շուրջ։

Վարչապետը երեկ ուշ երեկոյան է ժամանել Տաջիկստան։ Նա այսօր Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին, իսկ վաղը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button