Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ֆրանսիական պատվիրակության այցը Ղարաբաղ

Ադրբեջանի ԱԳՆ-ն խստորեն քննադատել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիի ղեկավարած պատվիրակության այցը Լեռնային Ղարաբաղ՝ պնդելով, որ նման քայլերը «խաթարում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը»։

«Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Պուպոնիի այցը ժամանակավորապես ռուսաստանցի խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող շրջաններ անօրինական է։ Սա առաջին անգամ չէ, որ Պուպոնին անօրինականորեն այցելում է Ադրբեջանին պատկանող տարածքներ։

Նա հայտնի է իր կատաղի հակաադրբեջանական մոտեցումներով, և նրա անունը ընդգրկված է օտարերկրյա այն քաղաքացիների ցանկում, որոնց մուտքը երկրի տարածք արգելված է», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button