Աֆղանստանում այսօր տեղի ունեցած պայթյունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Աֆղանստանից ստացվող լուրերի համաձայն` այսօր տեղի ունեցած պայթյունների հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, շուրջ երկու տասնյակ մարդ վիրավորվել է։ Տուժածների թվում կանայք և երեխաներ կան։ Պայթյունները տեղի են ունեցել երկրի արևելքում գտնվող Ջալալաբադ քաղաքում և մայրաքաղաք Քաբուլում։

Թալիբների գլխավորած վարչակազմի ներկայացուցիչների և ականատեսների ասելով՝ պայթյուններից առնվազն մեկը հարվածել է թալիբ գրոհայիների ավտոմեքենային։

Թալիբները Քաբուլ են մտել օգոստոսի 15-ին՝ ամերիկյան և դաշնակից զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում գրավելով իշխանությունը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button