Ամերիկյան Wall Street Journal պարբերականի տեղեկություններով` Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում այսօր կայացել է ԱՄՆ զինված ուժերի շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեի ղեկավար Մարկ Միլիի և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Վալերի Գերասիմովի հանդիպումը։
Ամերիկյան կողմը հրաժարվել է մանրամասներ հաղորդել կայացած բանակցությունների մասին՝ նշելով միայն, որ դրանց ընթացքում բարձրաստիճան զինվորականները «քննարկել են [հնարավոր բախման] ռիսկի նվազեցումն ու կոնֆլիկտների լուծման ուղիները»։