Երեկ Ջաբրայիլի շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 4 հայ զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իր հաղորդագրությունում նշում է, որ 44-օրյա պատերազմում զինադադարի հաստատումից հետո, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1677 աճյուն։