Իրանցի գործարարներն, ըստ դեսպանի, հետաքրքրված են ՀՀ տնտեսության մեջ ներդրումներ անելու ծրագրերով

Իրանը Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ ծրագրեր իրականացնելու մեծ ցանկություն ունի, և իրանցի գործարարներն այս փուլում հետաքրքրված են ՀՀ տնտեսության մեջ ներդրումներ անելու ծրագրերով, արդարադատության նախարարի հետ հանդիպմանն այսօր հայտնել է Իրանի դեսպանը:

Ըստ նախարարության հաղորդման` Կարեն Անդրեասյանը Աբբաս Զոհուրին հավաստիացրել է, որ կառավարությունը սրտացավ է Հայաստանում ներդրում անել ցանկացող իրանցի գործարարների հանդեպ և հնարավոր բոլոր միջոցներով կաջակցի նրանց։

Նրանք խոսել են նաև դատական համակարգի մասին, մասնավորապես դատական նիստերի երկարաձգման հետ կապված խնդիրներն են քննարկել: Կարեն Անդրեասյանի խոսքով` այդ հարցը թիվ մեկ անելիքներից է այս պահին:

Կառավարությունը ներդրումային ծրագրերի մասին խոսում էր դեռ 2018-ի թավշյա հեղափոխությունից ի վեր, նախքան համավարակը յուրաքանչյուր մարզում համաժողովներ անցկացվեցին այս թեմայով: Ինչ վերաբերում է Իրանին, դեսպանն այս օրերին այլ պաշտոնյաների հետ ևս հանդիպումներ է ունենում: Արտգործնախարար Միրզոյանի հետ զրույցում անդրադարձ էր եղել նաև առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնմանը, ինչը հնարավորություն կտա առևտրաշրջանառությունը հասցնել մինչև 1 մլրդ դոլարի, նաև` գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալների մեծացման հեռանկարներին:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button