Ամերիկյան զինուժը մինչև տարեվերջ կավարտի մարտական առաքելությունն Իրաքում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ամերիկյան զինուժը մինչև այս տարեվերջ կավարտի մարտական առաքելությունն Իրաքում:

Հուլիսի 26-ին Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Իրաքի վարչապետ Մուսթաֆա Ալ-Քադիմին և քննարկել է ամերիկյան ստորաբաժանումները դուրս հանելու հարցը: Բայդենն ասել է, որ դրանից հետո ամերիկացիները կշարունակեն սատարել Իրաքի բանակի ուսուցմանն ու վարժանքներին և կցուցաբերեն խորհրդատվական օգնություն:

Բացի այդ, երկու երկրների զինված ուժերը կհամագործակցեն տեղեկատվության փոխանակման հարցում:

Այս տարվա ապրիլի դրությամբ Իրաքում տեղակայված է եղել մոտ 2,5 հազար ամերիկացի զինծառայող:

Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Փսակին հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե քանի ամերիկացի զինվորական կմնա Իրաքում այս տարեվերջից հետո:

Ամերիկյան ուժերը 18 տարի առաջ են ներխուժել Իրաք՝ նպատակ ունենալով գահընկեց անել նախագահ Սադամ Հուսեյնին, ինչից հետո դաշնակիցների աջակցությամբ սկսել են պայքարն «Իսլամական պետություն» շարժման ծայրահեղականների դեմ:

Սպիտակ տունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Իրաքը շարունակելու են համագործակցել ու համատեղ ջանքերով ամեն բան կանեն «Իսլամական պետություն» շարժման վերադարձը կանխելու և Իրաքում կյանքը վերականգնելու համար:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button