ԱՄՆ-ը փորձում է Հայաստանին և Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ վերադարձնել

Պաշտոնական Վաշինգտոնը փորձում է Բաքվին և Երևանին բանակցային սեղանի շուրջ վերադարձնել, հայտարարել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Լի Լիցենբերգերը։

«Դեռևս կան հարցեր, որոնք կարգավորված չեն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ես չեմ կարող նախապես կանխատեսել, թե դրանք ինչպես կլուծվեն։ ԱՄՆ-ը ձգտում է կողմերին հրավիրել բանակցությունների, որպեսզի դրանք [չլուծված հարցերը] լուծվեն արդարացի և իրավահավասարության սկզբունքով։ Դրա համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ և գործընթաց», – ադրբեջանական «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ ասել է ամերիկացի դեսպանը։

Դիվանագետը շեշտել է, որ Վաշինգտոնը ձգտում է իր ներդրումն ունենալ ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այնպես էլ կողմերի հետ առանձին աշխատելով։ «Մենք մեր կողմից շարունակելու ենք օգնել կողմերին, որպեսզի տարածաշրջանի բոլոր բնակիչները կարողանան ապրել խաղաղ պայմաններում։ Միացյալ Նահանգները ձգտում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համագործակցության հնարավարություններ գտնել», – հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button