Ադրբեջանն օգտակար է համարում քննարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը և չի բացառում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին հինգշաբթի օրը լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան:
«Օգտակար ենք համարում հետպատերազմական ժամանակաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերի քննարկումը: Որոշ ժամանակ առաջ Նյու Յորքում տեղի ունեցավ երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպում: Մենք չենք բացառում հանդիպում ապագայում», – հայտարարել է Աբդուլաևան:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Ազգային ժողովում հայտնեց, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բյրամովի հետ պայմանավորվել են նորից հանդիպել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։