Թուրքիայի հատուկ ծառայությունները 6 արտասահմանցի են ձերբակալել, որոնք կասկածվում են լրտեսության և զինված հարձակումներ պլանավորելու մեջ։ Haberturk-ի հրապարակած լուսանկարում նրանցից առգրաված անձնագրերից առնվազն մեկը ռուսական է։
Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են նաև փամփուշտներ ու 3 ատրճանակ, որոնցից մեկը հագեցած է ձայնախլացուցիչով և լազերային նշանառության սարքով։
Ըստ Haberturk-ի` խուզարկություններն ու ձերբակալությունները կատարվել են Անթալիայում և Ստամբուլում։