Մեկնարկում է ԱՄՆ փոխպետքարտուղար Նուլանդի այցը Մոսկվա

Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը այսօր երկօրյա այցով ժամանում է Մոսկվա։

«Հոկտեմբերի 11-ից 13-ը Նուլանդը կհանդիպի մի շարք բարձրաստիճան ռուսաստանցի պաշտոնյաների հետ՝ նրանց հետ քննարկելով երկկողմ հարաբերություններին ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային քաղաքական օրակարգին վերաբերող խնդիրները», – հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Reuters գործակալությունը, ռուսաստանյան աղբյուրները վկայակոչելով, հաղորդում է, որ Նուլանդի այցի գլխավոր խոչընդոտը նրա դեմ՝ Մոսկվայի կողմից սահմանված պատժամիջոցներն էին։

«Նուլանդը մեր պատժամիջոցների ցանկում էր և հետևաբար չէր կարող հատել Ռուսաստանի Դաշնության սահմանը», – «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը փոխանցել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Նուլանդի այցը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Վաշինգտոնն իր կողմից սահմանված անհատական պատժամիջոցների ցանկից հեռացրել է Ռուսաստանի քաղաքացիներից մեկին, որի ինքնությունը չի հստակեցվում։ Դրանից հետո Ռուսաստանի իշխանությունները, ելնելով փոխադարձության սկզբունքից, Նուլանդի անունը հեռացրել են պատժամիջոցների ենթարկված ԱՄՆ քաղաքացիների ցանկից։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button