Լավրով-Չավուշօղլու բանակցություններ` Բելգրադում

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն այսօր բանակցություններ են անցկացրել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։

TACC գործակալության փոխանցմամբ` նախարարների հանդիպումը ընթանում է Չմիացած պետությունների շարժման՝ Բելգրադում ընթացող գագաթնաժողովի շրջանակներում։

«Հանդիպման սկզբում կողմերը խնդրել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին լքել այն սրահը, որտեղ ընթանում են բանակցությունները», – հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Լավրովի և Չավուշօղլուի հանդիպման մասին նախապես որևէ տեղեկություն չէր հաղորդվել։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button