Արշակ Կարապետյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը

Մոսկվայում Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը երեկ հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Կարապետյանը Մոսկվայում է հոկտեմբերի10-ից։

Այսօր Մոսկվա է մեկնում նաև Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կքննարկի նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ամրապնդման և տնտեսական կապերի հաստատման ուղղությամբ հետագա քայլերը։ Այս տարվա ընթացքում սա Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի չորրորդ հանդիպումն է։

Մոսկվայում է նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Նա հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ։ Վաղը նախատեսված է նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպում։ 44-օրյա պատերազմից հետո Գարեգին Երկրորդն ու Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն առաջին անգամ են հանդիպելու։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button