Կառավարությունն ու «Գազպրոմը» բանակցում են սահմանին բնական գազի գինը «առնվազն նույնը պահպանելու ուղղությամբ» 

Հայաստանի կառավարությունն ու ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը բանակցում են հայ-վրացական սահմանին բնական գազի գինը «առնվազն նույնը պահպանելու ուղղությամբ», նշված է «Ազատությանը» հասցեագրված Հայաստանի կառավարության լրատվական ծառայության պատասխանում։

Ներկայում «Գազպրոմը» Հայաստանի հետ սահմանին կապույտ վառելիքը վաճառում է հազար խորանարդ մետրը 165 ԱՄՆ դոլար գնով, իսկ բնակարաններում մարդիկ այսօր վճարում են գրեթե 290 դոլար կամ մոտ 75 տոկոսով թանկ, քան սահմանին գազը ստանում է «Գազպրոմ Արմենիան»։ Հետևաբար, հստակ չէ՝ արդյո՞ք հնարավոր է, որ սահմանին գազի գինը մնա անփոփոխ, սակայն այն թանկանա բնակարաններում։

«Գազպրոմն» անպատասխան է թողել «Ազատության» հարցումը։ Մինչդեռ Հայաստանի կառավարությունն ու «Գազպրոմ Արմենիան», որն ամբողջովին պատկանում է «Գազպրոմին», արձագանքել են, որ գազի գնի շուրջ բանակցությունները կրում են շարունակական բնույթ։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button