Ադրբեջանի բանակում ՀՕՊ վարժանքներ են մեկնարկել

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնում է բանակի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումների վարժանքների մեկնարկի մասին։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` մարտական հրաձգության հիմնական նպատակը զենիթա-հրթիռային համալիրների կառավարման անձնակազմի ունակությունների կատարելագործումն է և մարտունակության բարձրացումը։ Նշվում է, որ վարժանքները պլանային են։

Հաղորդվում է, որ փորձարկվող զենիթա-հրթիռային համալիրներն իրականացնում են պայմանական հակառակորդին հայտնաբերում և ոչնչացում:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button