Վաշինգտոնը մտադիր է օգնել Թբիլիսիին՝ ընդլայնելու պաշտպանական հնարավորությունները, ինչպես նաև աջակցել Արևմուտքի հետ Վրաստանի մերձեցմանը: Այդ մասին կիրակի օրը Twitter-ում գրել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը:
ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտնել է, որ իր ինքնաթիռը վայրէջք է կատարել Վրաստանում:
«ԱՄՆ-ը հանձնառու է՝ օգնելու Վրաստանին ամրապնդել պաշտպանական ուժերը և դյուրացնելու նրա եվրատլանտյան ինտեգրումը, և ես անհամբերությամբ սպասում եմ այստեղ հանդիպումներին», – գրել է Օսթինը։