Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը

Կյանքի 84-րդ տարում մահացել է Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը։ Այդ մասին տեղեկացրել են նրա ընտանիքի անդամները՝ նշելով, որ մահվան պատճառը կորոնավիրուսի հետևանքով ծագած բարդություններն էին։

Փաուելի հարազատները, սակայն, հատուկ ընդգծում են, որ նախկին պետքարտուղարն ամբողջությամբ պատվաստված էր։

Քոլին Փաուելը Պետդեպարտամենտի ղեկավար էր նշանակվել 2001-ին՝ այդ պաշտոնում աշխատելով Ջորջ Բուշի առաջին նախագահական ժամկետի ողջ ընթացքում՝ մինչև 2005 թվական հունվար։ Փաուելը դիվանագիտական ծառայություն էր եկել բանակից։ 1989-ից 1993 թվականներին նա զբաղեցնում էր ԱՄՆ Զինված ուժերի շտաբերի ղեկավարների միասնական կոմիտեի պետի պաշտոնը։ Այս պաշտոնում Փաուելը աչքի էր ընկել Իրաքի նկատմամբ 1991-ին՝ Ծոցի առաջին պատերազմում տարած հաղթանակով։ Դրա ընթացքում ԱՄՆ բանակը, դաշնակիցների հետ միասին, հաշված օրերի ընթացքում իրաքյան զորքերը դուրս էր մղել Քուվեյթի տարածքից։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button