Էրդողանը հոկտեմբերի 25-ին կայցելի Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պատրաստվում է հոկտեմբերի 25-ին այցելել Ադրբեջան։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը։

Թուրքական «Դեյլի Սաբահը» հայտնում է, որ Էրդողանը մասնակցելու է Ֆիզուլիի օդանավակայանի բացմանը։

Թուրքական ընկերությունների մասնակցությամբ այդ օդանավակայանի կառուցման աշխատանքներն Ադրբեջանը սկսել է ղարաբաղյան վերջին պատերազմի ավարտից անմիջապես հետո։

Երեք կիլոմետրանոց թռիչքուղին անցած սեպտեմբերին արդեն պատրաստ էր։ Փորձնական թռիչքներ կատարած առաջին օդանավերն այնտեղ վայրէջք են կատարել սեպտեմբերի 5-ին։

Ֆիզուլիի օդանավակայանը, օգոստոս, 2021թ.


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ֆիզուլիի օդանավակայանը միջազգային կարգավիճակ է ստացել

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button