Կլաարը և Միրզոյանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերը

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերը:

Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, Նյու Յուրքում տեղի ունեցած հնգակողմ հանդիպմանը, շեշտել խաղաղ բանակցությունների վերսկսման կարևորությունը։ Զրուցակիցները ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, և շեշտել է վերջիններիս անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությանն առնչվող հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Արևելյան գործընկերության առաջիկա գագաթաժողովի աշխատանքների շուրջ։

Տոյվո Կլաարն այսօր հանդիպում է ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button