Մուրադովի միջնորդությամբ Բաքվից Երևան է տեղափոխվել երեկ զոհված հայ զինծառայողի մարմին

Հատուկ չվերթով Բաքվից այսօր Երևան է տեղափոխվել երեկ ծավալված մարտերի ընթացքում զոհված ՀՀ ԶՈւ զինծառայողի մարմին` գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

Ռազմական գերատեսչությունը ավելի վաղ հաղորդել էր մեկ զոհի մասին:

Մուրադովին ընդունել է պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը` ներկայացնելով ռազմական գործողությունների մանրամասները, ինչպես նաև տվյալներ հաղորդել գերեվարված հայ զինծառայողների վերաբերյալ, որոնց թիվը, նախնական տվյալներով, 13-ն է:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ինտենսիվ աշխատանքները ինչպես գերեվարված զինծառայողների վերադարձի, այնպես էլ մարտի արդյունքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ, հավելում է պաշտպանական գերատեսչությունը:

Շուրջ 6 ժամ տևած մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը պաշտոնական տվյալներով բացի մեկ զոհից, ունի 24 անհետ կորած: Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ նրանց հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։ Այս 24 զինծառայողների հայտնաբերման աշխատանքներ են ընթանում, ներգրավված են նաև ռուս խաղաղապահները։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button