Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, փրկարարական մեկ ջոկատով, այսօր իրականացվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ՆԳՆ ԱԻՊԾ)։
Արդյունքների մասին ծառայությունն ավելի ուշ կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Ըստ ԱԻՊԾ-ի՝ զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1618 աճյուն։