Հայտնի է` երբ և որտեղ Էլիզաբեթ 2-րդը կընդունի Ջո Բայդենին

Հայտնի է` երբ և որտեղ Էլիզաբեթ 2-րդը կընդունի Ջո Բայդենին

20:51  
03 Հունիս 2021   
596

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը հունիսի 13-ին կընդունի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և նրա կնոջը՝ Ջիլին, Լոնդոնի հարևանությամբ գտնվող Վինձորի ամրոցում:

«Թագուհին կհանդիպի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի և առաջին տիկին Ջիլ Բայդենի հետ Վինձորի ամրոցում, կիրակի 2021 թվականի հունիսի 13-ին»,-ասվում է թագավորական ընտանիքի թվիթերյան գրառման մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բայդենը կգտնվի Միացյալ Թագավորությունում Մեծ յոթնյակի գագաթնաժողովի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա) կապակցությամբ, որը տեղի կունենա հունիսի 11-ից 13-ը` Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող Կորնուոլ թերակղզու Կարբիս Բեյ առողջարանային քաղաքում:

Բայդենը կլինի ԱՄՆ 13-րդ նախագահը, որը կհանդիպի Նորին Մեծության հետ: Բացի այդ, Բայդենը կդառնա Ամերիկայի 5-րդ նախագահը, որին բրիտանացի միապետը հյուրընկալելու է Վինձորում: Մինչ այժմ դա Ռոնալդ Ռեյգանն էր 1982-ին, Ջորջ Բուշը՝ 2008-ին, Բարաք Օբաման ՝ 2016-ին, և Դոնալդ Թրամփը ՝ 2018-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ:
Աշխարհ  
 

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button