«Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը», – հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության հետագա աճի վտանգի կապակցությամբ՝ ընդգծելով, որ հակասությունները պետք է լուծվեն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:
Սատնիսլավ Զասը ողջունել է Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը:
Հուլիսի լույս 28-ի գիշերը և առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ – ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում: Հայկական կողմը հաղորդում է դրանց հետևանքով 3 զոհի և 4 վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին:
Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Հուլիսի 28-ի ժամը10։40-ից հաստատվել է հրադադար։