Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել, վստահեցնում է Կրեմլը

Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հերքելով արևմտյան աղբյուրների պնդումները, թե Մոսկվան Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ է նախապատրաստում։

«Ռուսաստանը որևէ ագրեսիվ պլաններ չունի: Եվ բոլորովին սխալ է հակառակի մասին հայտարարել: Եվ բոլորովին սխալ է մեր երկրի տարածքով Ռուսաստանի զինված ուժերի ցանկացած տեղաշարժ կապել նման ծրագրերի հետ: Դա այդպես չէ», – ասել է ՌԴ նախագահի խոսնակը։

Շաբաթներ շարունակ արևմտյան աղբյուրները գրում են, թե Մոսկվան տասնյակ հազարավոր զինվորներ է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին։ Պաշտոնական Վաշինգտոնը և Բրյուսելն արդեն քանիցս հրապարակավ մտահոգություն են հայտնել այդ կապակցությամբ՝ պահանջելով Մոսկվայից հստակեցնել իր մտադրությունները։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button