Մոսկվան բացասաբար է վերաբերվում ԱՄՆ-ի նախաձեռնած Ժողովրդավարության գագաթնաժողովի անցկացմանը

«Դեկտեմբերին կայանալիք «Ժողովրդավարության հարցերով գագաթնաժողովը» նոր բաժանարար գծեր ստեղծելու ԱՄՆ-ի փորձն է», – այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ «Մոսկվան, անկասկած, բացասաբար է վերաբերվում գալիք միջոցառմանը»։ «90-ականներին մենք պայքարում էինք այդ բաժանարար գծերը վերացնելու և կրճատելու համար։ Միացյալ Նահանգները, սակայն, այժմ գերադասում է նոր բաժանարար գծեր ստեղծել՝ պետությունները բաժանելով իր պատկերացմամբ լավերի և վատերի», – ասել է Պեսկովը։

Սպիտակ տան նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովին հրավիրված պետությունների թվում է նաև Հայաստանը։ Նոյեմբերի 16-ին պաշտոնական Երևանը հաստատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի գագաթնաժողովին։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button