Բելառուսում խուզարկություններ են իրականացվում իրավապաշտպանների, ակտիվիստների և լրագրողների տներում

Բելառուսական մի շարք քաղաքներում ուժայիններն այսօր առավոտից խուզարկություններ են իրականացվում իրավապաշտպանների, ակտիվիստների և լրագրողների բնակարաններում, հայտնում է «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնը։

Պաշտոնական աղբյուրները խուզարկությունների պատճառների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդում։

2020 թվականի վիճահարույց նախագահական ընտրություններից հետո բելառուսական իշխանությունները բռնաճնշումներ են իրականացնում ընդդիմության նկատմամբ։ Ոստիկանության հատուկջոկատայինները բռնի ուժով ճնշել են զանգվածային բողոքի ակցիաները՝ ձերբակալելով տասնյակ հազարավոր մարդկանց, հազարավոր մարդիկ մինչ օրս անազատության մեջ են տարբեր մեղադրանքներով։ Դեկտեմբերի 1-ի դրությամբ երկրում, ըստ իրավապաշտպան կառույցների, 888 քաղբանտարկյալ կա։

Արևմուտքը, որը չի ընդունում Ալեքսանդր Լուկաշենկոյին որպես նախագահ և անվանում է նրան ավտորիտար առաջնորդ, մի շարք կոշտ պատժամիջոցներ է ընդունել պաշտոնական Մինսկի դեմ: Հերթական պատժամիջոցները Եվրամիությունն ակնկալում է հաստատել այսօր։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button