Հայաստանի կառավարությունն առաջարկում է 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 27-ը նշել որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր:
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխության նախագիծը, որն ընդգրկված է Կառավարության այսօրվա նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի թվում, ուղարկվելու է խորհրդարանի հաստատմանը:
Ադրբեջանում նույնպես սեպտեմբերի 27-ը նշվում է որպես հիշատակի օր, իսկ պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 8-ը Ադրբեջանի տոնացույցում որպես Հաղթանակի օր է ավելացվել: