Չավուշօղլուն և Լավրովը քննարկել են ջանքերի համակարգումը տարածաշրջանային ուղղություններով

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ստոկհոլմում քննարկել են ջանքերի համակարգումը մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Հարավային Կովկասում իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Լիբիայում և Ուկարինայում։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համադրել են մոտեցումները երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել ջանքերի համակարգումը տարածաշրջանային ուղղություններով, այդ թվում՝ Հարավային Կովկասում»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button