Հայկական կողմը Հաագայում բարձրացրել է Արցախ առաքելություն չուղարկելու հարցը` քիմիական զենքի կիրառման փաստը քննելու նպատակով

Հաագայում Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող պետությունների 26-րդ համաժողովին տարածվել է Հայաստանի ազգային հայտարարությունը:

Հայտարարությունում հայկական կողմն անդրադարձել է 44-օրյա պատերազմի ընթացքում քիմիական տարրեր պարունակող զենքի կիրառմանը, ափսոսանք հայտնել, որ Տեխնիկական քարտուղարությունը փաստահավաք առաքելություն չի գործուղել Արցախ՝ քիմիական նյութ պարունակող զենքի կիրառման փաստը քննելու նպատակով:

Անցյալ տարի` պատերազմի ընթացքում, Հայաստանը բարձրաձայնեց Արցախի դեմ կիրառված անթույլատրելի քիմիական նյութերի մասին, Պաշտպանության բանակը, Հայաստանի արտգործնախարարը պնդեցին, որ կիրառվել է հենց սպիտակ ֆոսֆոր, սակայն 44-օրյա պատերազմից 1 տարի անց քայլեր, պաշտոնական ապացույցներ դեռ չկան։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button