Գերմանիայում խստացվում են սահմանափակումները չպատվաստվածների համար

Ամբողջ Գերմանիայում խստացվում են սահմանափակումները COVID-19-ի դեմ չպատվաստվածների համար։ 16 դաշնային նահանգների իշխանությունները, Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը և ապագա հավանական կանցլեր Օլաֆ Շոլցը համապատասխան համաձայնության են եկել։

Նոր կանոնները չպատվաստված բնակիչներին արգելում են մուտք գործել մանրածախ առևտրի կետեր՝ բացառությամբ դեղատների և մթերային սուպերմարկետների:

«Ներդրվում է ևս մեկ սոցիալական սահմանափակում՝ չպատվաստվածները կարող են հանդիպել մեկ այլ տնային տնտեսության առավելագույնը երկու քաղաքացու հետ։ Այս կանոնը չի տարածվում մինչև 14 տարեկան երեխաների վրա», – ասել է Մերկելը։

Ավելի վաղ չպատվաստվածների համար սահմանափակվել էր մուտքը բարեր և ռեստորաններ։ Իշխանություններն ասում են, որ շատ հիվանդանոցներ կրկին աշխատում են ամբողջ հզորությամբ, գերլարված՝ դեպքերի թվի աճի պատճառով:

Հինգշաբթի օրը երկրում նոր վարակվածների թիվը գերազանցել է 73 հազարը, թեև այս պահին Գերմանիայում պատվաստված է բնակչության մոտ 69 տոկոսը։ Իշխանությունները չեն պատրաստվում փակել դպրոցները, փոխարենը՝ խստացվելու է դիմակներ կրելու ռեժիմը ուսումնական հաստատություններում:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button