Փակվել է «Ազերսու» ԲԲԸ նախկին նախագահ Գորխմազ Հուսեյնովին պատկանող ընկերությունը։
Gununsesi.info Gaynarinfo-ի փոխանցմամբ՝ «Caspian Business Management and Consulting» ՍՊԸ-ն, որի օրինական ներկայացուցիչն է Գուրբանով Չինգիզ Զիյադխան օղլուն, հայտարարել է իր լուծարման մասին։
Ընկերության լուծարման պատճառի մասին տեղեկություն չկա։ Նշվում է միայն, որ պարտատերերը կարող են իրենց պահանջները երկամսյա ժամկետում ներկայացնել Բաքվի Խաթայ թաղամասի Խոջալուի փողոցի 22 բնակարան 21 տան AZ1025 հասցեով։
Նշենք, որ Գորխմազ Հուսեյնովը «Ազերսու» բաց բաժնետիրական ընկերության նախագահն է եղել 2011 թվականի փետրվարի 16-ից 2021 թվականի մայիսի 4-ը։ «Caspian Business Management and Consulting» ՍՊԸ-ն (CBMC) խորհրդատվական և նախագծային ծառայություններ է մատուցել ջրամատակարարման և կոյուղու համակարգերի, կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման և վերակառուցման ոլորտում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ երկրից դուրս քաղաքներում և գյուղերում:
Gununsesi.info