Առերևույթ հանցավոր 6 ընտրախախտում՝ Լոռու մարզի ՏԻՄ ընտրություններում. նախապատրաստվում են նյութեր

Առերևույթ հանցավոր 6 ընտրախախտման դեպք է արձանագրվել Լոռու մարզի խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում, նախապատրաստվում են նյութեր, հաղորդում է Գլխավոր դատախազությունը:

Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվել Լոռու մարզի 3 համայնքներում՝ Վանաձոր, Սպիտակ և Թումանյան:

Մասնավորապես, ստացված հաղորդումներից և ահազանգերից՝

· 4-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձին, որոնցից մեկն արձանագրվել է Թումանյան, 3-ը՝ Սպիտակ խոշորացված համայնքների ՏԻՄ համամասնական ընտրություններում,

· 1-ը՝ Սպիտակ խոշորացված համայնքի ընտրատեղամասերից մեկում ընտրողների քվեարկված քվեաթերթիկները պատռելու միջոցով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն,

· 1-ը՝ Սպիտակի խոշորացված համայնքի ընտրություններում անձի կողմից իր կատարած քվեարկությունը լուսանկարելու միջոցով առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:

Մարզի դատախազության հանձնարարությամբ ընդհանուր 6 հաղորդումներից 5-ն ուղարկվել են նախաքննության մարմին, իսկ 1-ը՝ հետաքննության մարմին՝ նյութեր նախապատրաստելու նպատակով:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button