Հինգշաբթի օրը Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ԱՄԷ-ում գործող նավագնացային ընկերության դեմ՝ ռուսական հում նավթը բարելի դիմաց 60 դոլարից բարձր գնով փոխադրելու համար, հաղորդում է Turan-ի Վաշինգտոնի թղթակիցը:
Պատժամիջոցներ են կիրառվել Hennesea Holdings Limited-ի և նրա 18 նավերի նկատմամբ։ ԱՄՆ-ն արդեն համարում է, որ այդ նավերը առգրավված են։ Ամերիկյան ընկերություններն ու անհատներն այլևս չեն կարողանա նրանց հետ բիզնես վարել։
«Ոչ ոք չպետք է կասկածի մեր ջանքերին՝ կանգնեցնելու նրանց, ովքեր օգնում են Կրեմլին», – ասել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն։
«Այսօրվա քայլերը ցույց են տալիս, որ գնային սահմանաչափի խախտումը կունենա իր հետեւանքները։ Այս մասին առանձին հայտարարությամբ ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Մեծ յոթնյակի մեր գործընկերների, Եվրամիության և Ավստրալիայի գների զսպման կոալիցիայի հետ միասին մենք խստորեն հետևում ենք այն միջոցներին, որոնք ձեռնարկվել են պատժելու նրանց, ովքեր օգնում են ֆինանսավորել Ռուսաստանի անօրինական պատերազմն Ուկրաինայի դեմ»,- հավելել է Միլլերը: