Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ քայլերը և կողմերին կոչ է անում շուտափույթ խաղաղության համաձայնագիր ձեռք բերել։
Toplum TV-ն հայտնում է, որ հունվարի 18-ին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը պատասխանել է «Թուրան» լրատվական գործակալության հարցին, թե ինչ վիճակում է գտնվում խաղաղ գործընթացը։
«Մենք աջակցում ենք երկու երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հուսով ենք, որ նրանք կստորագրեն կայուն խաղաղության համաձայնագիր, որը կճանաչի միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և որքան շուտ, այնքան լավ»,- ասված է Միլլերի հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում կողմերը զգալի առաջընթաց են գրանցել.
«Մենք խրախուսում ենք նրանց պահպանել այս թափը՝ հիմնվելով նախորդ բանակցությունների վրա և կոչ ենք անում ստորագրել խաղաղության համաձայնագիր»։
Սակայն Միլլերը ձեռնպահ մնաց Կովկասի բանակցությունների գծով Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուի Բոնոյի Հայաստան կատարած այցի և այնտեղ ունեցած հանդիպումների մանրամասները բացահայտելուց։