Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը խորհուրդ է տվել երեքշաբթի օրը կայացած լիագումար նիստում չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։
Թուրանին ԵԽԽՎ աղբյուրներից հայտնել են, որ որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ լարված քննարկումներից հետո։ Մոնիտորինգի հանձնաժողովը համարել է, որ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չպետք է հաստատվեն առնվազն մեկ տարի։
Թե ԵԽԽՎ-ն ինչպես կսահմանափակի ադրբեջանցի խորհրդարանականների լիազորությունները, հայտնի կդառնա հունվարի 24-ի օրվա երկրորդ կեսին կայանալիք բանավեճերում։ Լիագումար նիստը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն սահմանափակել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։
Ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սահմանափակումը չի նշանակում Եվրոպայի խորհրդի այլ կառույցներում Ադրբեջանի մասնակցության դադարեցում։
* Գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն երեկ հանդես է եկել Ադրբեջանի լիազորությունները սահմանափակելու նախաձեռնությամբ։
Նա վկայակոչել է Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումը և քաղբանտարկյալների թվի աճը, ինչպես նաև պաշտոնական Բաքվի կողմից ԵԽԽՎ պատվիրակությանը փետրվարի 7-ին կայանալիք նախագահական ընտրությունները գնահատելու համար հրավիրելու մերժումը։
Միաժամանակ նա հիշեցրեց, որ Ադրբեջանը հրաժարվել է ԵԽԽՎ խոսնակներին թույլ տալ Լաչինի միջանցք 2023թ.
Թուրան