Հունվարի 24-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեկոյան նիստում պատգամավորները հավանություն են տվել թիվ 15898 բանաձեւին՝ Ադրբեջանի պատվիրակությանը մինչեւ 2025 թվականի հունվարին ԵԽԽՎ նստաշրջանը ձայնի իրավունքից զրկելու մասին։
«կողմ»՝ 76, «դեմ»՝ 10, ձեռնպահ՝ 4։
Քննարկումների ժամանակ ելույթ ունեցածների բացարձակ մեծամասնությունն այս որոշումը որակեց արդարացի և անհրաժեշտ։
«Ադրբեջանը պարբերաբար խախտում է Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորությունները և անտեսում է մեր արժեքները», «Ադրբեջանը ԵԽԽՎ 14 բանաձեւերում նշվում է վերջին տարիներին որպես իր պարտավորությունները խախտող», «Ձերբակալվել են հարյուրավոր քաղբանտարկյալներ և տասնյակ լրագրողներ, իսկ 10-ը. նրանցից օրերս ձերբակալվել են», «Եվրախորհրդի զեկուցողներին թույլ չեն տվել հանդիպել քաղբանտարկյալների հետ»՝ սրանք էին պատգամավորների հիմնական դիտողությունները։
Միայն Ուկրաինայի և Թուրքիայի ներկայացուցիչներն են աջակցել Ադրբեջանին և դեմ արտահայտվել բանաձեւին։
Վերջում բանաձեւի հեղինակներն ընդգծեցին, որ Ադրբեջանը չի հեռացվում ԵԽԽՎ-ից, նա պարզապես պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները եւ կոչված է կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։