Նախատեսվում է մինչև մարտի կեսերը Խոջալու վերադարձնել առաջին 50 ընտանիքները։ Այս մասին Turan գործակալությանը հայտնել են իրազեկ աղբյուրներից։
Ներկայումս այս քաղաքում ընթանում են վերականգնողական լայնածավալ աշխատանքներ, կառուցվում են բնակարաններ և ենթակառուցվածքներ։
Նշենք, որ Շուշա քաղաքից հետո Խոջալուն ադրբեջանական բնակչության թվով երկրորդ բնակավայրն էր Ղարաբաղում։
1992 թվականի փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը նախկին խորհրդային բանակի 366-րդ գնդի աջակցությամբ մի քանի հազար բնակչություն ունեցող Խոջալուն գրավվել է հայկական ստորաբաժանումների կողմից։
Զոհվել է 613 խաղաղ բնակիչ, 170 մարդ անհետ կորել է, իսկ մնացածներին հաջողվել է փախչել։