Մեկնաբանելով Բեռլինում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները կրկնել են «ուժեղ և տեւական» խաղաղության իրենց կոչերը։
«Մենք կոչ ենք անում երկու կողմերին էլ փորձել հասնել ամուր, երկարաժամկետ համաձայնության», – ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով TURAN-ի հարցին առաջիկա հանդիպման մասին։
Վաշինգտոնը երկար ժամանակ փորձում է հասնել կայուն խաղաղության բարձր մակարդակի բանակցություններում արեւմտյան մայրաքաղաքներում:
Սակայն պարզ չէ, թե արդյոք Բեռլինի հանդիպումը կլինի «Վաշինգտոնյան գործընթացի» շարունակությունը, որը նախաձեռնել էր անցյալ տարի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։