«Զանգեզուրի միջանցքը կարող է կարևոր գործիք լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման և խաղաղության հաստատման համար».
Toplum TV-ն «Report»-ին հղումով հայտնում է, որ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ առաջադրանքների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեյովը Անթալիայի III դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացված պանելային քննարկման ժամանակ։
Պաշտոնյայի խոսքով, հետկոնֆլիկտային պայմաններում երկրների միջև տրանսպորտային կապի վերականգնումը, բացի տնտեսական արդյունավետությունից, կարող է արդյունավետ գործիք հանդիսանալ խաղաղություն ստեղծելու համար.
«Դրա վառ օրինակն է Զանգեզուրի միջանցքի նախագիծը, որը կարող է ուղիղ տրանսպորտային կապեր ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև և վերջ տալ Հայաստանի տնտեսական մեկուսացմանը տարածաշրջանում։ Նաև այս նախագծի իրականացումը լիովին համապատասխանում է տարածաշրջանի այլ երկրների՝ առաջին հերթին Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի շահերին և օգուտներ կբերի»։
Ամիրբեովը նաև ասաց, որ Երևանը երեք տարուց ավելի է խոչընդոտում է Զանգեզուրով տրանսպորտային կապի վերականգնմանը.
«Մենք հուսով ենք, որ Երևանը վերջապես կգիտակցի այս նախագծի ողջ օգուտը Հայաստանի համար։ Հակառակ դեպքում վտանգ կա, որ ցանկալի «խաչմերուկը» կհանգեցնի տարածաշրջանային փակուղու»։