Նազարբաևը Ադրբեջանին դիտորդի կարգավիճակով ԵԱՏՄ հրավիրելու հնարավորություն է տեսնում

Ղազախստանի նախկին նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հնարավորություն է տեսնում Ադրբեջանին հրավիրել Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) դիտորդի կարգավիճակում։ Այս մասին նա այսօր հայտարարեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում։

«Իրադարձություն է, որ մեր եղբայրական և հարևան Ուզբեկստանը ստացել է դիտորդ պետության կարգավիճակ ԵԱՏՄ-ում։ Մյուս կողմից, ես սրտանց ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը երկարամյա անհամաձայնությունից հետո։ Կարծում եմ՝ բոլորս ենք այդպես կարծում։ Ինչպես նախկինում ենք ասել, հնարավոր եմ համարում բանակցել Ադրբեջանի հետ, որ նրանք էլ դառնան դիտորդ ԵԱՏՄ-ում։ Ուզբեկստանի օրինակը պետք է ոգեշնչի, կարծում եմ՝ Ուզբեկստանը դրանից քիչ օգուտ չի ստացել», – հայտարարեց Նազարբաևը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նազարբաևի խոսքին հաջորդած իր ելույթում նրա առաջարկին չարձագանքեց։

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button